
Հայաստանցի պատանի դաշնակահար Շանթ Դուրգարյանն ավստրիական Զալցբուրգում անցկացված Grand Prize Virtuoso դաշնակահարների մրցույթի Ոսկե մեդալակիր է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա հայրը՝ հայտնի դիրիժոր Կարեն Դուրգարյանը։ Մրցույթից հետո, Շանթը նվագել է նաեւ Զալցբուրգի աշխարհահռչակ Մոցարտեում ունիվերսիտետում՝ գալլա համերգ-մրցանակաբաշխության ժամանակ։

«Որդիս` հպարտությունս նկարագրել անհնար է, սակայն ցանկանում եմ, որ փառքի այս գլխապտույտ բարձունքում չկորցնես զգոնությունդ, ու է’լ ավելի եռանդով ու սիրով պարապես«,- գրել է Դուրգարյանը։




