
ԵՄ Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին զուգընթաց Կազանում այսօր ընթանում է «Եվրասիական տնտեսական ինտեգրում. ձեռքբերումներ և խնդիրներ» միջազգային հասարակական համաժողովը, որն անցկացվում է ՌԴ Պետդումայի աջակցությամբ, քննարկվում են եվրասիական ինտեգրման քաղաքական, տնտեսական և հումանիտար հարցերը:
Համաժողովի բացման խոսքում իր ելույթում «Ռոսսոտրուդնիչեստովո» գործակալության ղեկավար Կոնստանտին Կոսաչևը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միություն պատրաստ է ընդգրկվել Հայաստանը, այդ երկիրն արդեն արել է առաջին քայլերը, հաջորդը՝ Ղրղզստանն են, Տաջիկստանը եւ Հնդկաստանը։ Եվրասիական տնտեսական միությունը 2015թ. հունվարի 1-ից պետք է փոխարինի Մաքսային միությանը, որի կազմում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, իսկ Ուկրաինան ունի դիտորդի կարգավիճակ։
«Մենք պետք է ստեղծենք անհրաժեշտ պայմաններ, որպեսզի հարմարավետ լինի բոլորին՝ և՛ գործող միության երկրներին, և՛ նոր ընդգրկվող անդամներին»,- ասել է Կոսաչևը։ Նա նշել է, որ միջազգային միության ստեղծումը «ոչ թե շրջանային, այլ գլոբալ նախագիծ է», և ժամանակակից փուլում Եվրասիական միությունը «գտնվում է իր զարգացման կարևոր կետում»։




