ԿարևորՀասարակություն

Դեն Բիլզերյանը ժամանել է Հայաստան

Հայաստան է ժամանել ամերիկահայ միլիարդատեր, պրոֆեսիոնալ պոկեր խաղացող, Instagram-ի աստղ Դեն Բիլզերյանը։

Բիլզերյանը Intsagram-ի իր սթորի բաժնում տեսանյութ է հրապարակել Հայաստանից։

«Ինստագրամի արքան» վերջին անգամ Հայաստան է այցելել 2018 թվականի սեպտեմբերին, այնուհետև ստացել է Հայաստանի քաղաքացիություն։

Բիլզերյանը եղել է նաև Արցախում, որտեղ հրաձգարանում ցուցադրել է հրաձգության իր հմտությունները։

Այցից հետո Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել և Բիլզերյանին ձերբակալելու միջնորդություն է ներկայացրել՝ Արցախ այցելելու համար։

Կարդացեք նաև

Back to top button