Միջազգային

Իրանին «Ժնեւ 2»- ում չեն սպասում

ԱՄՆ առայժմ անհրաժեշտ չի համարում Իրանի մասնակցությունը Սիրիայի հարցով «Ժնև-2» միջազգային խորհրդաժողովին, լրագրողներին ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Պսակին: «Մեր դիրքորոշումը չի փոխվել, առաջիկա բանակցությունների մասնակիցները պետք է ընդունեն և հավանություն տան «ժնև-1» որոշումներին: Իրանը որքան հայտնի է, դեռ չի տվել այդպիսի հավանություն: Եթե նա ընդունի խորհրդաժողովի սկզբունքները, մենք կվերանայենք Թեհրանի մասնակցության հարցը»,- ասել է Պսակին:

Ըստ նրա՝ «վեցյակի» և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները որևէ կապ չունեն Սիրիայի հարցով ժնևյան խորհրդաժողովի հետ: Նշենք, որ «Ժնև-2»-ը նախատեսվում է հրավիրել 2014 թվականի հունավարի 22-ին:

Կարդացեք նաև

Back to top button