Հայաստանի ավանդական կուսակցություններից Ռամկավար ազատականը նշում է հիմնադրման 100-ամյակը։
Սփյուռքի ձայնը հաղորադաշարի հյուրը ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ, ՌԱԿ ԱՄՆ–ի արևելյան շրջանի ատենապետ, ինչպես նաև Նյու–Ջերսիի հայկական ռադիոժամի խոսնակ Նորայր Մկրտիչյանն է, ով Սփյուռքի պահպանության հարցում անչափ կարևորում է նաև տեղի զանգվածային լրատվամիջոցների դերը։
«Ռամկավար Ազատական կուսակցության միջոցով հայրենիքին ու համայն հայությանը ծառայելու երդում տված յուրաքանչյուր Ռամկավար Ազատական կաջակցի, իր համերաշխությունը կհայտնի կուսակցության վերամիավորման նախաձեռնությանը և ջանք չի խնայի վերականգնելու ՌԱԿ-ի ամբողջականությունն ու հեղինակությունը», – ասում է Նորայր Մկրտիչյանը։