
Եվրամիությունը պատրաստ է երկկողմ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ Ուկրաինայի եվրաինտեգրման հարցի շուրջ, հայտարարել է ԵՄ ընդլայնման և հարևանության եվրոպական քաղաքականության հանձհարցերովնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Պետեր Ստանոն: «Եթե Ուկրաինայի հարևանները հարցեր ունեն, ապա մենք պատրաստ ենք դրանք լուծել երկկողմ բանակցություններում»,-ասել է մամուլի քարտուղարը:
Նա ընդգծել է, որ Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման հաձայնագրի ստորագրումը միայն երկու կողմերի գործն է և եռակողմ բանակցություններ չեն կարող լինել: Հիշեցնենք, որ անցած հինգշաբթի Ուկրաինայի կառավարությունը դադարեցրել էր Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի ստորագրման նախապատրաստման աշխատանքները՝ հիմնավորելով նման որոշումը Ռուսաստանի և ԱՊՀ-ի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությամբ: Ուկրաինայի նախարարների կաբինետը նաև հանձնարարել էր մի շարք գերատեսչությունների վերականգներ երկխոսությունը Մաքսային Միության և ԱՊՀ անդամ երկների հետ` ակտիվացնելու համար առևտրատնտեսական կապերը ու նաև առաջարկել էր ստեղծել Ռուսաստանի և Եվրամիության հետ եռակողմ հանձնաժողով:
Նշենք նաև, որ ուկրաինական ընդդիմությունը մեղադրում է երկրի նախագահին և կառավարությանը եվրաինտեգրման գործընթացը տապալելու մեջ:




