ԿարևորՄշակույթ

Այս տանն ապրել է Ալեքսանդր Աճեմյանը․ հուշատախտակ Մաշտոցի 45 հասցեում

Մաշտոց 45 հասցեում փակցված հուշատախտակը   այսուհետ կհուշի երևանցիներն, որ այդ տանն ապրել է մեծն կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանը։ Նույն շենքի պատին արդեն երրորդ հուշատախտակն  է․մյուս երկուսը  կոմպոզիտորի ծնողներին են՝ ժողովրդական արտիստներ Վարդան Աճեմյանի ու Արուս Ասրյանի։

«Սիրո հասակ»  երգը կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանի հարսանեկան նվերն էր որդուն՝ կոմպոզիտոր  Վարդան Աճեմյանին։  Առաջին անգամ երգը  հնչեց հենց այդ օրը՝ Գեորգի Մինասյանի կատարմամբ։ Այդ օրվանից  «Սիրո հասակ»–ը, ինչպես Աճեմյանի մյուս գործերը,  դարձան հասարակությանը։

Այս տարի  լրանում է  մեծն կոմպոզիտորի 95-ամյակը։ Որդու՝ կոմպոզիտոր  Վարդան Աճեմյանի հետ կանգնած ենք այն  շենքի մոտ, որտեղ ապրել  է հայրը։ Ասում է՝  նախկինում բոլոր հարևանները  ճանաչում ունեցող մարդիկ էին, հիմա  շատերը չկան, մյուսներն էլ վաճառել են բնակարաններն ու գնացել․

«Մեր հարևաններն էին բանաստեղծ Բաբկեն Կարապետյանը, մշակույթի նախարար Կիմ Հովհաննիսյանը։ Հարևան մուտքում  ապրում էր Առնո Բաբաջանյանը, որը շատ մտերիմ  էր հորս հետ։ Նրանք անընդհատ  մեր տան  էին, մենք՝ այնտեղ։ Ու այս տանը բազմաթիվ ստեղծագործական վեճեր էին լինում։ Ես հիշում եմ՝ մի անգամ այնպիսի վեճ ունեցան, որ շտապօգնություն կանչեցին, բայց հաջորդ օրը  իրար զանգեցին, ասեցին՝  եկեք հանդիպենք, որ վերջացնենք այս ամենը»,-պատմում է Աճեմյանը։

Մաշտոց 45 հասցեում փակցված հուշատախտակն այսուհետ կհուշի երևանցիներին, որ այդ տանն ապրել է մեծն կոմպոզիտոր Ալեքսանդր Աճեմյանը։ Այն  բացում են  կոմպոզիտորի զավակները՝ կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը և ճարտարապետ Նունե Աճեմյանը, որը նաև հուշատախտակի ճարտարապետն է։ Գաղափարի հեղինակը երգիչ, Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանն է։

«Շատ հետաքրքիր հուշատախտակ է, իր ձևի մեջ նորություն  է,  քարի մեջ է մտած ու երկաթային մաս կա, որը խորհրդանշում է Աճեմյանի ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը՝ «Կռունկներ»–ը։

Հուշատախտակի կողքին կոմպոզիտորի  ընկերներն են՝  Արամ Սաթյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը  և այլոք։ Իրար հերթ չտալով՝ հիշում են Աճեմյանի խոսքերն ու հումորները։

Կոմպոզիտորի 95 – ամյակի շրջանակում նախատեսվում է  մայրաքաղաքի փողոցներից մեկն անվանակոչել Ալեքսանդր Աճեմյանի անունով։

Back to top button