ԿարևորՀասարակություն

Քննարկվել են Մալագայի և հայկական ընկերությունների միջև համագործակցության հեռանկարները

Մալագա իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպումներ է ունեցել Մալագայի առևտրական պալատի նախագահ Սերխիո Կուբերոս Լառայի և Անդալուսիայի և Մալագայի գործարարների համադաշնության նախագահ Խավիեր Գոնսալես դե Լառայի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Մալագայի և հայկական ընկերությունների միջև համագործակցության զարգացմանը, գործարար պատվիրակությունների փոխայցելությունների իրականացմանն ու գործարար համաժողովների կազմակերպմանն առնչվող հարցեր։

Հանդիպումների ընթացքում դեսպանին ուղեկցում էր Մալագայում ՀՀ պատվավոր հյուպատոս Ալբերտո Բենիտո Գարսիան:

Կարդացեք նաև

Back to top button