
Համայնքային ավտոբուսների բոլոր վարորդները պարտադիր բուժզննում կանցնեն Հարցը այսօր քննարկիվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
Կարևորելով ուղևորների անվտանգությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է առողջապահական ապահովագրության շրջանակում ապահովել գործընթացը:
Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, համայնքային ընկերությունում աշխատող վարորդներն այս տարվանից առողջապահական ապահովագրության հնարավորություն են ստացել:




