
Իրանը չի կարծում, որ Լիբանանում տեղի ունեցած պայթյունները Սիրիայի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումների ձեռքի գործն են, սակայն չի բացառում, որ պայթյունները կարող են լինել նման խմբավորումների գործունեության հետևանքը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
«Մենք շատ մտահոգված ենք ստեղծված իրադրությամբ: Արդեն մի շարք երկրներում տեսել ենք բռնություններ և ծայրահեղականություն, իսկ հիմա ականատեսն ենք դրանց հետևանքների», -ասել է նա: Ըստ Իրանի արտգործանախարարի՝ եթե Սիրիայում անառողջ իրավիճակը շարունակվի, ապա դժվար կլինի ռազմական գործողությունները պահել մեկ երկրի, նույնիսկ մերձավորարևելյան տարածաշրջանի սահմաններում:
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Բեյրութում իրանական դեսպանատան մոտ երեկ տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել 23 մարդ: Տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել 145-ը: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Ալ Քաիդայի» հետ կապեր ունեցող «Աբդալլա Ազզամի բրիգադներ» խմբավորումը։




