
Գորիսի համայնքապետարանի և ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում Որոտանում մեղվաբուծությունը խթանելու նախաձեռնությունը հաջողությամբ մեկնարկել է: Ընտանիքները սովորել են մեղվաբուծության հմտությունները, տրամադրվել են մեղվափեթակներ և մեղվաբուծության համար անհրաժեշտ իրեր:
Ընտանիքներին հավաստագրերը հաձնել են Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ու Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին: Մեղվափեթակները տարիների ընթացքում կշատանան, ընտանիքների համար սա լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորություն է:




