ԿարևորՀասարակություն

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընտրվել է ԵՀԽ նախագահ

Հարավային Կորեայի Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համաժողովի նոյեմբերի 4-ի նիստին համաժողովի պատվիրակների միաձայն քվեարկությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընտրվեց Եկեղեցիների Համաշխարային Խորհրդի նախագահ՝ առաջիկա ութ տարիների համար, հայտնում են Մայր աթոռից։

ԵՀԽ նախագահությունը բաղկացած է ութ անդամներից: ԵՀԽ նախագահների առաքելությունն է խրախուսել միջեկեղեցական և էկումենիկ հարաբերությունները, աշխարհում պաշտպանել մարդու իրավունքները, արդարությունն ու խաղաղությունը։

Կարդացեք նաև

Back to top button