
Հայտնի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան մահացել է 54 տարեկան հասակում ։
Ռայոլան ներկայացնում էր այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Նրա ներկայության կարիքը միշտ կզգանք», — ասվում է Ռայոլայի ընտանիքի հայտարարության մեջ:
— Mino Raiola (@MinoRaiola) April 30, 2022




