
ԾԱՂԿԱԶԱՐԴ (ապրիլի 10)
Անդաստան և մանուկների օրհնություն հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի
Սբ. Գայանե վանք, ժամը 10:00-ին,
Սուրբ Պատարագ և մանուկների օրհնություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում, ժամը 11։00։
Դռնբացեքի կարգ
Սրբազան արողությունը կկատարվի Ս. Գայանե վանքում, ժամը 17։30 ։
ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ (ապրիլ 12)
Հիշատակ տասը կուսանաց
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ — Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում,ժամը 17:30-ին,
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (ապրիլի 14)
Առավոտյան ժամերգություն և Կարգ ապաշխարողաց
Սուրբ Հովհաննես Մկրտիչ — Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում,ժամը 8:00-ին,
Սուրբ Պատարագ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում, ժամը 10:30-ին,
Ոտնլվայի կարգ` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ,
Սուրբ Տրդատ Բաց խորանում,ժամը 16:00-ին,
Խավարման կարգ
Սուրբ Գայանե վանքում, ժամը 19:00-ին։
ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (ապրիլի 15)
Խաչելության կարգ
Սուրբ Գայանե վանքում, ժամը 12-ին,
Երեկոյան ժամերգություն և Թաղման կարգ
Սուրբ Տրդատ Բաց խորանում, ժամը 17:30-ին։
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (ապրիլի 16)
Ճրագալույցի Սուրբ Պատարագ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում, ժամը 17:30-ին։
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (ապրիլի 17)
Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագ
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում , ժամը 10:30-ին:




