
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին կաշառակերության գործով կկանգնի դատարանի առաջ, հայտնում է Reuters-ը։ Խոսքը Ռոմանո Պրոդիի կառավարությունը փլուզելու համար սենատորներին կաշառելու մասին է:
Սենատոր Սերջո դե Գրիգորնոն, որը 4 միլիոն դոլար ստանալուց հետո կտրուկ դարձել էր Բեռլուսկոնիի կողմնակիցը, դատապարտվել է 20 ամսվա ազատազրկման:




