ԿարևորՔաղաքական

Իսպանիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային միջադեպերը

Մարտի 8-ին Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի-Կլոսեի հետ, հայտնում են Իսպանիայում Հայաստանի դեսպանությունից։

«Դեսպան Ավետիսյանը վերջինիս ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային միջադեպերը, Հայաստանի նկատմամբ վարվող ագրեսիվ քաղաքականությունն ու մշտական սպառնալիքները նրա տարածքային ամբողջականությանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի, կարևորել են խորհրդարանական դիվանագիտության ամրապնդումը, մտքեր են փոխանակել աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի շուրջ»,- նշված է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ։

Կարդացեք նաև

Back to top button