Առաջիկայում սպասվում են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ռուսական պատվիրակությունը Բելառուս է ժամանել նույն կազմով։
«Պատվիրակությունը տեղում է, բանակցությունները շուտով, մենք տեղեկությունը ճշտում ենք ուկրաինական կողմից»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Աղբյուրը նաեւ հայտնել է, որ ուկրաինական կողմի հետ բանակցությունների երրորդ փուլը, ինչպես նախատեսված է, տեղի կունենա Բելովեժսկայա Պուշչայում։
«Վայրը չի փոխվել»,- ասել է աղբյուրը։
Ուկրաինական կողմը ևս հաստատել է բանակցություններին մասնակցելու պատրաստակամությունը։
Ըստ ուկրաինական կողմի՝ բանակցությունները կսկսվեն 15․00-ին։
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունները Բելառուսում արդեն բանակցությունների երկու փուլ են անցկացրել։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նա հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է ուկրաինական կողմի հետ բանակցել այնքան ժամանակ, որքան կպահանջվի պայմանավորվածությունների հասնելու համար։




