
Մարտի 3-ին Իսպանիայում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Մադրիդի ինքնավար համալսարանի փոխռեկտոր Իրենե Մարտին Կորտեսի հետ։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Իսպանիայի միջև համալսարանական կապերն ակտիվացնելու գործնական հնարավորությունները, կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Մադրիդի ինքնավար համալսարանում Հայաստանին վերաբերող միջոցառումների անցկացման շուրջ։




