
Հռոմի Ֆրանցիսկոս պապը փետրվարի 25-ին, հակառակ արարողակարգին, անձամբ ժամանել է Վատիկանում Ռուսաստանի դեսպանատուն, որը գտնվում է Հռոմում՝ մտահոգություն հայտնելու Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության կապակցությամբ: Այս մասին հայտնում է Irish Examiner-ը։
Հռոմի պապերը սովորաբար ընդունում են դեսպաններին և պետությունների ղեկավարներին Վատիկանում, և դիվանագիտական արձանագրությունը պահանջում է, որ Վատիկանի արտգործնախարարը կանչի դեսպանին:
Վատիկանի խոսնակ Մատեո Բրունին հաստատել է այցը՝ ասելով, որ Հռոմի պապը մոտ կես ժամ եղել է դեսպանատանը, սակայն չի հայտնել դեսպանի հետ զրույցի բովանդակությունը։
«Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը հաստատում է, որ Հռոմի Պապը գնացել է Սուրբ Աթոռում գտնվող Ռուսաստանի դեսպանատուն՝ հստակ արտահայտելու իր մտահոգությունը», — մեջբերում է Բրունիի խոսքերը պարբերականը։
Մինչ այդ Ֆրանցիսկոսը չեղարկել է իր այցը Ֆլորենցիա, որը նախատեսված էր կիրակի օրը, քանի որ բժիշկները նրան արգելել են մասնակցել միջոցառումներին սիսատիկ նյարդի բորբոքման պատճառով և նշանակել հանգիստ։
Ավելի վաղ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախազգուշացրել էր «Արևելյան Եվրոպայի տափաստաններում պատերազմի» մասին: Նա ափսոսանք է հայտնել, որ գիտության, փիլիսոփայության և այլ ոլորտներում հաջողությունների հասած մարդկությունը խաղաղության հարցերում նահանջում է՝ պատերազմը գերադասելով։




