«Նրա կենսագրական ուղին դուրս է իր ծննդավայր Բաքու քաղաքից»,- այսպես է սկսում ներկայացնել կոմպոզիտոր, թավջութակահար, երգահան Արտեմի Այվազյանին մաեստրո Ռուբեն Մաթևոսյանը։
Նա Բաքվում ստացել է իր երաժշտական տարրական կրթությունը միայն, հետո` 1923 թվականին, ավարտել է Թիֆլիսի, 1932 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիաները։
Որպես ուսուցիչ աշխատել է նաև Երևանի Կոնսերվատորիայում։
-Թող անհամեստություն չթվա,- ոգևորությամբ ասում է մաեստրո Մարտին Վարդազարյանը,- բայց երբ Արտեմի Այվազյանը 1938 թվականին կազմակերպում է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը, նրա կողքին ու նրա հետ էր նաև հայրս։
-Ինչ խոսք, հպարտանալու տեղ ունես,- չի ուշանում մաեստրո Մաթևոսյանի պատասխանը։
«15 րոպեն քիչ է», բայց այս ընթացքում մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը հասցնում են խոսել հայկական օպերետի ստեղծող, խմբավար ու թավջութակահար Արտեմի Այվազյանի մասին։