
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու մասին:
Ավելի վաղ այս խնդրանքով ՌԴ ղեկավարին էին դիմել ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարները։ Երկուշաբթի օրը կայացած նիստում Անվտանգության խորհրդի անդամները պաշտպանել են այս նախաձեռնությունը՝ նշելով, որ Ուկրաինան Ռուսաստանին այլընտրանք չի թողել։




