
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցների ընթացքում հայտնել է, որ մտադիր է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու մասին հրամանագիր ստորագրել՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
ՌԴ նախագահը զրուցակիցներին հայտնել է, որ Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները խնդրել են ճանաչել իրենց սուվերենությունը։
Նշվում է, որ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները հիասթափություն են հայտնել նման զարգացումների առնչությամբ։ Միևնույն ժամանակ, նրանք շփումները շարունակելու պատրաստակամություն են հայտնել։
Ավելի վաղ հարցը քննարկվել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստին: Ակնկալվում է, որ Վլադիմիր Պուտինը ուղերձով կդիմի ժողովրդին:




