ԿարևորՄշակույթ

Ճապոնացի դուդուկահարը պարգևատրվել է

Ճապոնիայում հայ երաժշտական մշակույթն ակտիվորեն տարածելու գործում մեծ ներդրում ունենալու համար ճապոնացի դուդուկահար Յասուտակա Տարումին պարգևատրվել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով:

Ինչպես հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից, ս.թ փետրվարի 14-ին դեսպան Արեգ Հովհաննիսյանը ՀՀ դեսպանությունում պատվոգիրը հանձնել է ճապոնացի երաժիշտին:

Հանդիպմանը քննարկվել են նաև համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները։

Կարդացեք նաև

Back to top button