
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կկալանավորվի․ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարել է Բախշիյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը։
Բախշիյանը մեղադրվում է անձին ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Բախշիյանը չի ընդունում մեղադրանքը, հայտարարել է՝ իր նկատմամբ կատարվող գործընթացները բացառապես ուղիղ միջամտություն են իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը։
Ըստ մեղադրանքի, դատավոր Բախշիյանը ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալին՝ Նվեր Մկրտչյանին։ Վերջինս էլ հենց Փարամազյանի դեմ ցուցմունք է տվել:
Բախշիյանը չի ընդունում մեղադրանքը, հայտարարել է՝ իր նկատմամբ կատարվող գործընթացները բացառապես ուղիղ միջամտություն են իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը։




