ԿարևորՄիջազգային

Սիրիայում սպանվել է ԻՊ առաջնորդը. Բայդեն

ԱՄՆ զինվորականները հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որի արդյունքում սպանել են «Իսլամական պետություն» (ԻՊ, Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման առաջնորդին։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ հինգշաբթի օրը Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած գրավոր հայտարարության մեջ։

«Անցած գիշեր իմ հրամանով ԱՄՆ զինվորականները հաջողությամբ հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ ամերիկացիներին և մեր դաշնակիցներին պաշտպանելու, ինչպես նաև աշխարհում անվտանգությունն ամրապնդելու համար»,- ասվում է փաստաթղթում։ Նշվում է, որ գործողության արդյունքում սպանվել է ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Իբրահիմ ալ-Հաշիմի ալ-Քուրեյշին։ «Բոլոր ամերիկացիները օպերացիայից բարեխաջող վերադարձել են»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ըստ Associated Press-ի ՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտ, ահաբեկիչների դեմ գործողության ընթացքում զոհվել է առնվազն 13 մարդ։ Նրանց թվում են վեց երեխա և չորս կին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ամերիկացի զինվորականները ժամանել են ուղղաթիռով։ Փոխհրաձգությունը տևել է մոտ երկու ժամ։

Reuters-ը հայտնել է, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գործողության ընթացքում խաղաղ բնակիչներ են զոհվել զինյալների կողմից պայթուցիկ սարքի գործարկման պատճառով։

Կարդացեք նաև

Back to top button