ԿարևորՍպորտ

Պեկինում բացվել է «Օլիմպիական զինադադար» որմնանկարը

Չինական նոր տարվա օրը՝ փետրվարի մեկին, Պեկինում բացվել է «Օլիմպիական զինադադար» որմնանկարը, հայտնում է միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ): Մասնակից մարզիկներն ու պաշտոնյաները ստորագրել են որմնանկարը՝ ցույց տալով սպորտի միջոցով խաղաղ աշխարհ կառուցելու նվիրվածությունը:

Արարողությունը տեղի է ունեցել  չինական նոր տարվա օրը օլիմպիական ավանում։ Միջոցառմանը ներկա են եղել ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը և ձմեռային 24-րդ խաղերի կազմկոմիտեի փոխնախագահ Յան Շուանը։ 

«Աշխարհի լույսը» որմնանկարը խորհրդանշում է լույսը, խաղաղությունն ու վերամիավորումը։ 

«Այսօր չինական նոր տարին է և բարենպաստ պահ է՝ օլիմպիական զինադադարի որմնանկարը բացելու համար,-ասել է ՄՕԿ-ի առաջնորդ Թմոաս Բախը,-Առաջիկա օրերին դուք կմրցեք միմյանց հետ, հարգանքով կապրեք օլիմպիական ավանի նույն հարկի տակ:

Դուք ցույց կտաք, թե ինչպիսին կարող է լինել աշխարհը, եթե մենք բոլորս հարգենք նույն կանոնները և միմյանց: Դա է իսկական օլիմպիական ոգին, խաղերի ուղերձը՝ միավորել աշխարհը մրցակցության մեջ։ Հրավիրում եմ ստորագրելու օլիմպիական զինադադարի որմնանկարը:

Կոչ ենք անում աշխարհի բոլոր քաղաքական առաջնորդներին հավատարիմ մնալ Օլիմպիական զինադադարին»:  

Օլիմպիական զինադադարի առաջին որմնանկարը տեղադրվել է Թուրինում՝ 2006թ.  ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ:

Կարդացեք նաև

Back to top button