ԿարևորՔաղաքական

Հայաստանը 30 տարի առաջ այս օրն անդամակցել է ԵԱՀԿ-ին

30 տարի առաջ այս օրը Հայաստանը միացել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանը՝ ԵԱՀԿ-ին:

«1992թ.-ի այս օրը Հայաստանը միացել է ԵԱՀԿ -ին` առաջնորդվելով համապարփակ և անբաժանելի անվտանգության տեսլականով, կանխելով ուժի կիրառումը և նպաստելով հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Այսօր մենք հավատարիմ ենք մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ լուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,- ասվում է Հայաստանի ԱԳՆ-ի Թվիթերի գրառման մեջ։

Հայաստանն անդամակցում է ԵԱՀԿ-ին 1992թ. հունվարի 30-ից: ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության ղեկավարը 2019թ. հունվարի 11-ից ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանն է:

2017թ. օգոստոսի 31-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը դադարեցրեց իր գործունեությունն Ադրբեջանի կողմից գրասենյակի մանդատի երկարաձգման մասին որոշման շուրջ կոնսենսուսին չմիանալու պատճառով:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումից հետո ՀՀ և ԵԱՀԿ քարտուղարության միջև բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն շարունակելու ՀՀ համար առաջնային ծրագրերի իրագործումը Հայաստանի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում: Այն ներառում է ծրագրային ուղղություններԵԱՀԿ բոլոր երեք՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդկային հարթություններում:

Կարդացեք նաև

Back to top button