
Տրիպոլիում կրակ են բացել Ռուսաստանի դեսպանատան վրա և փորձ են արել մուտք գործել տարածք` ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ին հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտից: Ռուսաստանցի դիվանագետներից որևէ մեկը չի տուժել:
Լիբիայի անվտանգության ուժերը ժամանելով դեպքի վայր դեսպանատան վրա հարձակված անհայտ անձանց վրա անկանոն կրակ են բացել: Նրանցից մեկն սպանվել է, կան նաև վիրավորներ:
Լիբիայի արտգործնախարարությունում կարծում են, որ Ռուսաստանի դեսպանատան վրա կատարված հարձակումը կարող է կապված լինել լրատվամիջոցներով տարածված լիբիացի սպայի սպանության դեպքի հետ, որն իբր իրականացրել է ռուսաստանիցի մի կին: Միջադեպի հետ կապված որևէ պաշտոնական հաստատում ռուսաստանյան դիվանագիտական հաստատությունների կողմից դեռ չի եղել:




