
Ամփոփվել են «Անպտղության հաղթահարման» բյուջետային ծրագրի արդյունքները։ 2021թ-ի ընթացքում ծնվել է 76 երեխա, գրանցվել է 211 հղիություն, սպասարկվել է 857 շահառու:
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, 2021թ. փետրվարից ծրագիրն ընդլայնվել է։ Շահառուների ցանկում ընդգրկվել են 44-օրյա պատերազում զոհված զինծառայողների ծնողները:
10 ամսվա արդյունքով ծնվել է 2 երեխա, գրանցվել է 27 հղիություն, սպասարկվել է 200 շահառու: Պետությունն ավելացրել է ծրագրին հատկացվող ֆինանսավորումը շուրջ 2 անգամ:




