ԿարևորՀասարակություն

Ալմաթիում հայ խաղաղապահների հիմնական խնդիրն էր կանխել ջրամատակարարման համակարգի թունավորումը

Ալմաթիում հայկական խաղաղապահ ստորաբաժանման հիմնական խնդիրներից էր «Բարեկամություն» ջրառի պահպանությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Կայանը ռազմավարական նշանակության օբյեկտ է, և կար դրա աղտոտման տեսական վտանգ։

Հայաստանի խաղաղապահները Ալմաթիում ապահովել են նաև հացի ամենամեծ գործարանի անվտանգությունը։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը սահմանափակ ժամկետով ուղարկվել են Ղազախստան՝ իրավիճակը կայունացնելու և կարգավորելու համար։ Խմբավորման կազմում ընդգրկված էին Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։

Կարդացեք նաև

Back to top button