ժամկետային զինծառայող Հենրիկ Նիկողոսյանը դադարեց քայլել 44-օրյա պատերազմում ստացած ողնուղեղային վնասվածքից հետո։
Նորից քայլելու հույսը ոչ մի վայրկյան չի լքում նրան, ասում է՝ բժշկությունը շատ արագ է զարգանում մեր օրերում, մի բան հաստատ գտնելու են։ Այժմ բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։
Ջանք չի խնայում, որպեսզի նորից քայլի՝ հանուն ծնողների, երեք քույրերի ու հանուն իր երազանքների։ Հենրիկը 20 տարեկան է, ծնվել է Արտաշատում։