ԿարևորՀասարակություն

2022-ի առաջին աշխատանքային օրը Երևանի բնակիչները կերթևեկեն մաքուր փողոցներով

Կենտրոն վարչական շրջանի փողոցներն արդեն անցանելի են, չնայած չորս ժամ տևած առատ ձյանը, ֆեյսբուքում  գրել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը։ 

«Փողոցները մշակվել են աղի և ավազի խառնուրդով: Ձնամաքրման աշխատանքները ավարտին կհասցվեն գիշերվա ընթացքում: Այդպիսով՝ 2022-ի առաջին աշխատանքային օրը Երևանի բնակիչները կերթևեկեն մաքուր փողոցներով: Քաղաքային իշխանությունները ժամանակին և պատշաճ կերպով կատարում են փողոցների մաքրմանն ուղղված իրենց պարտականությունները, և իմ խնդրանքն է մեր բնակիչներին, որ նրանք էլ իրենց մասով նպաստեն անվտանգ երթևեկության կազմակերպմանը՝ երթևեկելով բացառապես ձմեռային անվադողերով»,- գրել է նա:

Կարդացեք նաև

Back to top button