

Մաեստրոներ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը որոշել են խոսել ոչ միայն հայտնի, այլև ոչ այնքան հայտնի ջութակահարների մասին։
Նա ծնվել է 1929 թվականին՝ Պարսկաստանում, բայց Հայաստան եկել է Թուրքմենիայից։ Սահմանը հատելու ժամանակ նրա ձեռքի ջութակը կասկածներ է առաջացնում։ Ասում են՝ հենց սահմանին, ստիպված բացում է ջութակն ու սկսում նվագել։ Այդ ջութակահարը Սերգեյ Աղաջանյանն է։
«Թուրքմենիայում լայն գործունեություն է ծավալում, հայտնի դառնում երաժշտական շրջանակներում, բայց միևնույն է հասկանում է, որ իր տեղը Հայաստանն է»,- պատմում է Ռուբեն Մաթևոսյանը։
1975 թվականին նրան հրավիրում են Պոլիտեխնիկական ինստիտուոտւմ կամերային նվագախումբ ստեղծելու։ «15 րոպեն քիչ է», բայց այս ընթացում մաեստրոները հասցնում են խոսել հայ ամենագործունյա ջութակահարներից մեկի մասին։