ԿարևորՄշակույթ

Արմեն Ջիգարխանյանի թատրոնը միավորվել է Սատիրայի թատրոնի հետ

Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնը վերակազմավորվել է՝ միանալով Մոսկվայի Սատիրայի ակադեմիական թատրոնին, այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով Մոսկվայի քաղաքապետարանին։

Միավորված թատրոնի տնօրենը կլինի ռեժիսոր Սերգեյ Գազարովը։

2020 թվականի դեկտեմբերի 8-ին Սերգեյ Գազարովը դարձել էր Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնի նոր գեղարվեստական ​​ղեկավարը։ 2021 թվականի սեպտեմբերին նա հայտարարել էր, որ թատրոնն այսուհետ կրելու է «Արմեն Ջիգարխանյանի առաջընթացի բեմ» անունը։ Այս տարվա հոկտեմբերի 13-ին Գազարովը դարձել էր նաեւ Սատիրայի թատրոնի ղեկավարը։

Կարդացեք նաև

Back to top button