Հայագիտակ

Բարձրաքաշի վանական համալիրը փորձում են փրկել փլուզումից․ «Հայագիտակ»

Լոռու մարզի Բարձրաքաշի Սուրբ Գրիգորի վանական համալիրը փորձում են փրկել փլուզումից։ Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք գտնվող համալիրը սողացող տեղանքում է։ Թեքված են անգամ սարն ու անտառը, որտեղ Մամիկոնյանները կառուցել են այն, և այսօր շտապ աշխատանքներ պետք է կատարվեն նախ այն ամրացնելու, ապա գոնե փոքր եկեղեցին վերանորոգելու ուղղությամբ։

Իսկ մինչ այդ այստեղ կատարվող պեղումների արդյունքում հայտնաբերվել են հետաքրքիր գտածոներ, որոնք պատմում են համալիրի կյանքի, վանականների կենցաղի մասին։

Հնագիտական խմբի ղեկավար Արման Նալբանդյանն ասում է, որ ըստ ավանդության, 4-րդ դարում այստեղ են թաղել Գրիգոր Լուսավորչի մասունքները։

Back to top button