
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցի, հայտնում է.
«Այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։
Քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը»:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի երկխոսության գործընթացի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում:
Հայկական կողմը կներկայացնի ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքական կողմը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը:




