Հարյուր տարուց ավելի են ընթանում պեղումները Սևանի ավազանի տարբեր բնակավայրերում։ Առանձնապես հետաքրքիր են դամբարանները։ Անմիջապես հասկացվում է, թե ով է եղել հանգուցյալը, ինչ դիրքի, հարստության տեր։
Հիմնականում տղամարդիկ են «արժանացել» դամբարանում թաղվելու։ «Այն աշխարհ» նրանց ուղեկցել են կանայք, պերճանքի առարկաներ, սպասքներ, ուտեստներ։ Վերնախավին պատկանող որևէ մեկի գերեզմանը պատմում է ամեն ինչ` տվյալ ժամանակի մասին։
Հանգուցյալին զոհեր են մատուցել, այդ թվում` նրա կանանց, ձիերին, պերճանքի առարկաներ, ուտելիքներ։ Կանանց, ձիերին, սիրած շներին ապանել են ու դրել իրանց հետ գերեզման։ Նկարները․ https://hushardzan.am/