ԿարևորՀասարակություն

Կառավարությունն ամսական 50․000 դրամ կվճարի 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար

Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ կնշանակվի դրամական աջակցություն՝ ամսական 50000 դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը: 

Որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարել է, որ այս որոշումը նպատակ ունի բարելավել ժողովրդագրական իրավիճակը:

Ներկայումս գործող կարգավորումներով երեխայի կարգաթվով պայմանավորված պետական նպաստ տրվում է միայն երեխայի ծննդյան դեպքում, որը միանվագ բնույթի է։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս վճարումը չի ազդում երեխայի ծննդյան միանվագ վճարման վրա: Նա հիշեցրել է, որ երրորդ երեխայի ծնվելու դեպքում նախատեսված է 1 մլն դրամի միանվագ աջակցություն: Սա նաև չի ազդում մինչև 2 տարեկան դառնալը երեխայի խնամքի նպաստի վրա:

Կարդացեք նաև

Back to top button