ԿարևորՔաղաքական

Ես դուրս եմ եկել «ՔՊ» կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից․ Մարությանի ելույթը

Ես դուրս եմ եկել «ՔՊ» կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից, Երևանի քաղաքապետին անստահություն հայտնելու հարցի քննարկումից հետո իր ելույթում հայտարարել է Հայկ Մարությանը։

«Քանի որ անվստահություն հայտնելու հարցի հիմնավորման մեջ նշվում է, որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, ապա չեմ կարող զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը, ուզում եմ հայտարարել, որ դուրս եմ եկել «ՔՊ» կուսակցությունից, բայց դուրս չեմ եկել «Իմ քայլը» դաշինքից, շարունակում եմ մնալ «Իմ քայլը» խմբակցության անդամ, և նախաձեռնող խմբի այս պնդումը ուղղակի կեղծիք է»,- ասել է Մարությանը։

Նա հիշեցրել է նաև, որ ավագանու կազմում «Իմ քայլը» դաշինքով ընտրված առաջին 57 հոգուց միայն 27-ն էին ընտրությունների անցկացման պահին ՔՊ կուսակցության անդամ։

Ըստ Մարությանի՝ 30-նն անկուսակցական էին կամ այլ կուսակցությունների անդամն։

«Սա շատ հատկանշական տվյալ է, որն արտացոլում է մեր հեղափոխական թիմի իրական ներկապնակը»,- հավելել է Մարությանը։

Քաղաքապետը ելույթի վերջում շնորհակալություն է հայտնել երևանցիներին վստահության համար։

https://www.facebook.com/HaykMarutyanMayor/videos/4616843615109697

Սա առաջին անգամն է, որ Երևանի ավագանին անվստահություն է հայտնում Երևանի քաղաքապետին։ Քվեարկությունը կիրականացվի փակ գաղտնի սկզբունքով։

Կարդացեք նաև

Back to top button