
Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացի շրջանակներում հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետների վերաբերյալ պայմանավորվածության դեպքում հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի, Հանրային ռադիոյին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել էր երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների մոտ ապագայում հանդիպելու հնարավորության մասին
«Մենք հատուկ ներկայացուցիչներ ենք նշանակել՝ սկսելու հարաբերությունների կարգավորման գործընթացը, շատ մոտ ապագայում նրանք բանակցություններ կվարեն»,- ասել է Չավուշօղլուն՝ չհստակեցնելով առաջիկա հանդիպման մանրամասները։




