
Նոր հնարավորություն՝ գտնելու աշխատանք առանց սահմանների ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀՀ տարածքից դուրս։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ www.workforall.am հարթակում կարող եք ստեղծել Ձեր անձնական էջն անվճար, փնտրել ու գտնել ցանկացած մասնագիտության աշխատանք կամ աշխատակից:
Հարթակում գրանցվելու կամ ընթացակարգային ցանկացած այլ հարցի պատասխան կարող եք գտնել՝ փնտրելով հարթակում առկա ուղեցույցում կամ զանգահարելով 114:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զրուցել է Նոր տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանի հետ:




