
Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը այս պահին՝ լուսավորված հայկական եռագույնով։
Ինչպես հայտնում են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից, այս խորհրդանշական քայլն արվել է 44-օրյա արցախյան պատերազմի հրադադարի առաջին տարելիցի առիթով` ի հիշատակ զոհվածների և ի համերաշխություն Ադրբեջանում դեռևս գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների։
«Շնորհակալություն Փոլ Կրեկորյանին և Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ամբողջ կազմին»,- ասված է գրառման մեջ։




