
Ռիգայում ավարտված Grand Swiss մրցաշարում աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի համար վիճարկվով երկու ուղեգրերը նվաճել են Ֆրանսիան ներկայացնող իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուջան և ամերիկացի Ֆաբիանո Կարուանան:
Ֆիրուջան 11 հնարավորից վաստակել է 8 միավոր։ Կարուանան ու ռուսաստանցի Գրիգորի Օպարինը վաստակել են 7,5-ական միավոր։ Կարուանան երկրորդ տեղ գրավել է լրացուցիչ ցուցանիշով։
Հայաստանի շախմատիստներից առավել հաջող հանդես է եկել Գաբրիել Սարգսյանը, որը վաստակել է 7 միավոր՝ զբաղեցնելով 10-րդ տեղը:
Մանուէլ Պետրոսյանը 6,5 միավորով գրավել է 17-րդ հորիզոնականը: Լևոն Արոնյանը նույնպես վաստակեց 6,5 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով մրցաշարն ավարտեց 26-րդ տեղում: Սամվել Տեր-Սահակյանը հավաքել է 6 միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5,5 միավոր, Հայկ Մ․ Մարտիրոսյանը՝ 4,5 միավոր, Սերգեյ Մովսեսյանը՝ 4 միավոր։




