Պտղաբանջարաբուծական կրթությամբ ագրոտեխնիկն իր առաջին բանաստեղծությունները սկսել է գրել դեռ ուսանելու տարիներին։
-Ռուբի՛կ ջան, ես զգացի, որ էսօր քո տրամադրությունը շատ բանաստեղծական է։
-Հա, հենց այդպես էլ կա։
-Դե դա լավ էլ վարակ է, ինձ էլ վարակեցիր, բայց ավելի լավ, որ այդ վարակով (ծիծաղում են)։
— Լավ ես էսօր ուզում եմ խոսել մի բանաստեղծի մասին, որը շատ երգերի բառեր է գրել, բայց զուգահեռ նաեւ ագրոտեխնիկ էր։
-Ուզո՞ւմ ես ասել, խոսենք Լյուդվիգի մասին։
Մասեստրոներ Ռուբեն Մաթեւոսյանն ու Մարտին Վարդազարյանը հիշում են բանաստեղծ, բազմաթիվ ճանաչված երգերի բառերի հեղինակ Լյուդվիգ Դուրյանին։
-Շատ մեղմ էր, հանգիստ, ինչ տրամադրությամբ էլ իրեն հանդիպեիր, մե՛կ է, հետո դեմքիդ ժպիտ էր գալիս։ Մարտի՛կ ջան, Հայաստանում չի ծնվել։ Ծնվել է Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթր հայաբնակ գյուղում։ Եղել ենք էնտեղ, մի հրաշալի, հայաբնակ գյուղ է»- Ռուբեն Մաթեւոսյանն է հիշում։
-Երանի՜ ձայնը ռադիոյի արխիվում պահպանված լինի (պահպանված է, հեղ.),-Մարտին Վարդազարյանն է ասում ու հիշում, որ տաղանդավոր բանաստեղծը «Հովհաննես Թումանյան» գրական մրցանակ է ստացել, որը շատ մեծ արժեք ունի։
«15 րոպեն քիչ է», բայց մաեստորներն այս ընթացքում հասցնում են արտասանել բանաստեղծություններ, հիշել, իրար հիշեցնել ու եթեր տալ նաեւ Լյուդվիգ Դուրյանի ձայնը։