ԿարևորՀասարակություն

Բարեկարգվում են Կողբացի փողոցի մայթերը

Հետիոտնի հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերով նորոգվում ու սալիկապատվում են երևանյան մայթերը: Յուրօրինակ մոտեցմամբ են բարեկարգվում նաև Կողբացի փողոցի մայթերը։ Մասնավորի կողմից նախորդ տարի նախաձեռնված ծրագիրն այս տարի շարունակում է համայնքը: Կկանաչապատվեն նաև հարակից սիզամարգերը:

Նշված փողոցի մայթերը նախկինում հիմնականում ծառայում էին ավտոմեքենաների կայանմանը: Ծրագրի շրջանակում մայթեր են կառուցվում նաև կամարանցումներում:

Նախագիծը նախատեսվում է շարունակել մինչև Ամիրյան փողոցի կամարանցում։

Կարդացեք նաև

Back to top button