ԿարևորՀասարակություն

Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել ևս մեկ գերի

ָԱյսօր Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել ևս մեկ գերի։ Այս մասին Կառավարույթուն ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

Ըստ նրա՝ բոլորին էլ պարզ է, թե ինչ գործունեություն է վարում ՀՀ կառավարությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիներին վերադարձնելու համար:

«Այս պահին Հայաստան է վերադարձվում Դավիդյան Արթուրը, որը Արցախի սահմանը անցել է 2021 թվականի օգոստոսին»,-մանրամասնեց Պապիկյանը:

Նա վստահեցրեց, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են գերիներին վերադարձնելու համար:

Կարդացեք նաև

Back to top button