ԿարևորՄիջազգայինՔաղաքական

Իրանը չի հանդուրժի Հարավային Կովկասում որևէ աշխարհաքաղաքական և քարտեզի փոփոխություն․ Հոսեյն Ամիր Աբդոլլահիան

Իրանը թույլ չի տա տարածաշրջանում քարտեզի և սահմանների որևէ փոփոխություն` ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Մենք չենք հանդուրժի Հարավային Կովկասում որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն, ինչպես նաև քարտեզի փոփոխություն։ Մենք լուրջ անհանգստաություն ունենք տարածաշրջանում ահաբեկիչների ներկայության առումով»,-ընդգծել է Աբդոլլահիանը։

Մոսկվայում մեկնարկած Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարների բանակցություններում երկու երկրների արտաքին գերատեսչության ղեկավարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի լայն շրջանակ:

ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկու երկրների միջև տարբեր մակարդակներում ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ընթանում։

Նրա խոսքով ՝ համագործակցության նոր վեկտորը կդառնա Իրանի միացումը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) ՝ որպես լիիրավ անդամ:

Այս գործընթացի մեկնարկի մասին համապատասխան որոշումն ընդունվել է վերջերս Դուշանբեում կայացած ՇՀԿ գագաթնաժողովում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՌԴ և Իրանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։

Իրանը ՌԴ-ին համարում է ստրատեգիական գործընկեր։

«Մենք ցանկանում ենք ընդգծել, որ մեր նոր կառավարության բարիդրացիական քաղաքականության մեջ, իհարկե, Ռուսաստանը մեր առաջնահերթությունն է»,-նշել է Իրանի ԱԳ նախարարը:

Կարդացեք նաև

Back to top button