
Բացվել է «Կոմիտասի գրադարանը. եվրոպական լեզուներով գրականություն» խորագրով։ Ցուցադրությունն իրականացվում է Գրականության և արվեստի թանգարանի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական ժառանգության օրերի և Եվրոպական լեզուների օրվա շրջանակում։
Ցուցահանդեսը նպատակ ունի հանրությանն առաջին անգամ ներկայացնել Կոմիտասի՝ տարբեր արխիվներում պահվող ամբողջական գրադարանը, ինչպես նաև ժամանակակիցների հուշերի և վավերագրերի հիման վրա վերականգնել Վարդապետի գրադարանի կորսված մասը:
Կոմիտաս թանգարանում ամեն ուր հնչում է Վարդապետի ձայնը։ Յուրաքանչյուր սրահ՝ իրեն համապատասխան երգով։ Բայց այսօր պատմելու եմ նրա անձնական արխիվի մասին։ Առաջին անգամ ներկայացվում է նրա գրադարանը՝ այլն էլ մեծ մասշտաբով։
Ցուցադրությունը նպատակ ունի հանրությանը ներկայացնել Կոմիտասի՝ տարբեր արխիվներում պահվող ամբողջական գրադարանը, ինչպես նաև ժամանակակիցների հուշերի ու վավերագիրների հիման վրա վերականգնել Վարդապետի գրադարանի կորսված մասը։ Այս ցուցահանդեսի յուրահատկությունը բովանդակությունն է։
«Մեր խնդիրն այդ ամենը հասարակության լայն շրջանակին ներկայացնելն էր: Գաղափարը, որ գրադարանը հասանելի դառնա նաև մեր աշակերտներին, ուսանողներին, պարզապես հետաքրքրասերներին՝ ներկայացնելով Կոմիտասի կյանքի հետաքրքրությունները»,-պատմում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը։
Կոմիտասի գրադարանը, տասնյակ տարիներ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում է պահպանվել։ Այնտեղ արխիվը պատահական ի պահ չի տրվել։ Պարզվում է, որ արխիվն այնտեղ պահպանվել է 1927թ-ից։
«1927 թվականին գրող, քննադատ, բանասեր Արշակ Չոպանյանը Պոլսի պատրիարքի նամակին ի պատասխան, թե ինչ է պետք անել Կոմիտասի գրադարանի հետ, նա նշում է, որ դրանք չի կարելի հանել վաճառքի, այլ պետք է պահել ու դրանք պետք է տեղ գտնեն Երևանի ազգային թանգարանում, 1932-ին, երբ Չոպանյանը գալիս է Երևան նրա միջնորդությամբ գրադարանը, որը պատրիարքարանում էր գալիս է թանգարանի 1933 թվականից»,-ասում է ցուցադրության համադրող Մարինե Հարոյանը։
Նրա խոսքով, առաջին բանը, որ դիտողին զարմացնում է՝ Կոմիտասի մասին մասնագիտական մեծ ընդգրկումն է` երաժշտագիտության, երաժշտության պատմության, հարմոնիայի եւ մնացած այլ բնագավառների վերաբերյալ վարդապետի գրադարանում շուրջ 500 կտոր գիրք կա:
«Հաջորդ կարեւոր փաստը, որ խոսում է Կոմիտաս ընթերցողի մասին, այն է, որ գրքերի մեծամասնությունը ստորագրված է: Ինքը գիրքը գնելիս նշել է օրը եւ վայրը: Դա նշանակում է, թե ինչ կարեւոր իրադարձություն է եղել իր համար գրքի ձեռքբերումը: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ գրքերի մեծ մասը Կոմիտասը ձեռք է բերել Գերմանիայում ուսանելու տարիներին, որտեղ ապրում էր փոքրիկ նպաստով, որը չէր բավականացնում անգամ սնվելուն, ձեզ համար պարզ կլինի, թե ինչ արժեք ուներ գիրքը Կոմիտասի համար»,-նշում է տիկին Հարոյանը:
Կոմիտասի անձնական գրադարանը մինչ օրս չի ենթարկվել լուրջ գիտական ո՛չ մշակութաբանական, ո՛չ մատենագիտական, ո՛չ անգամ երաժշտագիտական ուսումնասիրության։
«Չկա մի բնագավառ, որի մասին գիրք չլինի Կոմիտասի գրադարանում, գրքերի մեծամասնությունը ստորագրված են, գրքերի մեծ մասը նա վերակազմել է լավ պահելու համար, կան նաև հայերեն գրքեր, որոնք քիչ են»,-ասում է Մարինե Հարոյանը։
Թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Լիլիթ Հարությունյանը նկատում է, որ Կոմիտասի գրականությունը ուսումնասիրության ահռելի դաշտ է: Հենց այս ուսումնասիրության ընթացքում էլ պարզել է,որ Կոմիտասին հետաքրքրել է նաև լուսանկարչական արվեստը։
«Կոմիտասը շատ է սիրել լուսանկարվել և թանգարանի հիմնական ցուցադրությունների սրահում հնարավոր է ժապավենի տեսքով նկատել Կոմիտասի տարբեր տարիների լուսանկարները, իսկ նրա գրադարանում լուսանկարչության երկու հատորից բաղկացած գիրք կա, ինչը փաստում է, որ Վարդապետը, որ նա նաև ուսումնասիրել է այդ արվեստը»:
Արխիվային փաստաթղթերն ուսումնասիրելիս գտնվել է նաև Կոմիտասի սիրային ստեղծագործություններից։
Այն փակցված է թանգարանում։

«Ես ու դու սէր ենք
Մեկ սըրտի տեր ենք
Նռան ճյուղերով բոցուն
Սիրոյ տաղերով արբուն»։












