
Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանն առցանց անցկացվող Meltwater Champions Chess Tour Finals մրցաշարի վերջին տուրում 2,5:0,5 հաշվով վստահ հաղթեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին: Մեր գրոսմայստերն առավելության հասավ առաջին երկու պարտիաներում, իսկ երրորդը՝ ոչ-ոքի ավարտեց:
1.6 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով Meltwater Champions Chess Tour-ն այսօր ավարտվեց, հաղթող ճանաչվեց նորվեգացի Մագնուս Կարլսենը։
Այս հաղթանակից հետո Լևոն Արոնյանը վաստակեց 24 միավոր և զբաղեցրեց 3-րդ տեղը: Նա ընդամենը կես միավորով առաջ անցավ ամերիկացի Վեսլի Սոից, որն վերջին խաղում պարտվեց մրցաշարի հաղթող Մագնուս Կառլսենին` 0,5:2,5:




