ԿարևորՔաղաքական

Մակունցը կոնգրեսական Վալադաոյին է ներկայացրել Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիային հաջորդած մարտահրավերները

Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ, հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր և այդ համատեքստում կարևորեցին ԱՄՆ Կոնգրեսի դերը։

Դեսպան Մակունցը կոնգրեսականին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիային հաջորդած մարտահրավերներն ու հումանիտար ճգնաժամը:

Այդ առթիվ դեսպանը շնորհակալություն է հայտնե; կոնգրեսականին վերոնշյալ խնդիրները բարձրաձայնելու, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու կապակցությամբ։

Կարդացեք նաև

Back to top button